Ամանորին հաշված օրեր են մնացել հյուրասիրեք ձեր մտերիմներին այս ախորժելի Ձմեռային աղցան

Պատրաստում ենք «Ձմեռային» աղցան․ ամանորին հաշված օրեր են մնացել, հյուրասիրեք ձեր մտերիմներին ախորժելի աղցաններ։ Հարկավոր է 250 գրամ պահածոյացված ծովախեցգետնի ձողիկներ, 100 գրամ պահածոյացված սունկ, 80 գրամգլուխ սոխ, 70 գրամ մարինացված կամ խաշած գազար, 150 գրամպահածոյացված ոլոռ, 150 գրամ եփած բրինձ, 2 հատ խաշած ձու, 100 գրամ մայոնեզ, 1 ճ/գ տոմատի մածուկ, 1թ/գ կկտրտած սամիթ, շաքարավազ, աղ։

Պահծոյացված ծովախեցգետնի միսը, սունկը, գազարը և սոխը մանր կտրտել , ձուն մանրացնել։ Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել բրինձ, կնաչ ոլոռ, վրան մայոնեզի, տոմատի մածուկի և կանաչու խառնուրդ լցնել։ Աղն ու շաքարավազն ավելացնել ըստ ճաշակի։ Զարդարել ձվի շերտերով և կտրտած կանաչիով։ Բարի ախորժակ։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE