Աղային կուտակումներից հոդերը մաքրելու հիանալի միջոց

Աղերի կուտակումն ամենատարածված խնդիրներից մեկն է: Աղերի կուտակման պատճառ է հանդիսանում օրգանիզմում նյութափոխանակության խանգարումը, որը տեղի է ունենում սխալ սննդակարգի և կենսակերպի հետևանքով: Ներկայացնում ենք ժողովրդական բաղադրատոմսեր, որոնց միջոցով կարող եք աղային կուտակումներից մաքրել ձեր հոդերը:

  • Խաշած բրնձի կանոնավոր օգտագործումը շատ լավ մաքրում է հոդերը: Բրինձն ունի հոդերում կուտակված աղերը «դուրս քաշող» հատկություն: Ինչքան երկար ժամանակով հատիկները եփելուց առաջ թրջեք ջրում, այնքան այդ հատկությունը կուժեղանա:
  • Վերցնել 2 թ.գ. խնձորի քացախ և 2 թ.գ. բնական մեղր, լուծել 1 բաժակ ջրում: Օգտագործել 2 բաժակ՝ 10 օրվա ընթացքում:
  • 5 դափնետերևը 5 րոպե եռացնել 280մլ ջրում, կես ժամ սառեցնել: 1ճ.գ. եփուկը լցնել 1 բաժակ ջրի մեջ: Խմել մեկ ժամվա ընթացքում: 5 օրվա ընթացքում յուրաքանչյուր ժամ խմել 1 բաժակ:
  • 12 օրվա ընթացքում խմել մաղադանոսից, նեխուրից կամ խատուտիկից պատրաստված թեյ:
  • Այս բաղադրատոմսը հարմար է միայն կանանց: Պետք է հավաքել խատուտիկի ծաղիկները, լցնել ապակյա տարայի մեջ, վրան լցնել լավորակ օղի, փակել և սառը տեղում թրմել մոտավորապես 2 շաբաթ: 1 թ.գ. ոգեթուրմը լցնել կես բաժակ ջրի մեջ և խմել առավոտյան՝ 2 շաբաթվա ընթացքում:

Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Առողջ եղեք:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE