Ահա մենք պատրաստել ենք սպիրտային խմիչքների վնասակարության ռեյտինգային ցանկը

Դժվար է պատկերացնել ուտելիքներով հարուստ սեղանը առանց ալկոհոլային խմիչքների: Այն կարծես արդեն դարձել է տոների ուրերեկույթների պարտադիր ատրիբուտը: Եթե ցանկանում եք առավոտյան թարմ տեսք ունենալ պետք է իմանալ երեկոյան ինչ խմել, որպեսզի հնարավորինս քիչ վնաս հասցնեք օրգանիզմին:Ահա մենք պատրաստել ենք սպիրտային խմիչքների վնասակարության ռեյտինգային ցանկը, որը կազմվել է Մեծ բրիտանիայի Թագավորական քիմիական միության կողմից արված հետազոտության հիման վրա:

5-րդ տեղ՝ ռոմ Պաշտելի ծովահենների խմիչքըը կարելի է համարել գրեթե օգտակար: Նրանում առկա է բարձր պարունակության կալիում, ֆոսֆոր ու ցինկ: Այնպես որ, եթե մեծ քանակության ռոմ եք խմել, ապա թունավորվելու հավանականությունը ցածր է: Սակայն, պետք է նշենք, որ խոսքը մաքուր ռոմի մասին է, ոչ թե այլ կոկտեյլներում նրա պարունակության:

4 –րդ տեղ՝ տեկիլա Տեկիլան շատ թունդ է, սակայն շատ օգտակար: Պերճածաղիկը պարունակում է պոլիսախարիդ, ֆրուկտաներ, որոնք կարող են կարգավորել ստամոքսի թթվայնությունը և օգնել ստամոքսախոցի դեպքում: Այնպես որ, քիչ քանակության դեպքում այն կարելի է համարել բուժական ըմպելիք:

3-րդ տեղ՝ օղի Զարմացած եք որ այս սպիտակ խմիչքը առաջին տեղում չէ. Վատ համբավով այս ալկոհոլային խմիչքը համարվում է պակաս վնասակարներից մեկը: Օղու մեջ չկան գունանյութեր , արոմատիզատոր և այն անցնում է մանրակրկիտ մաքրում: Իսկ եթե օղին պատրաստված է ոչ թե շաքարով, այլ մեղրով, ապա այն կարող ենք համարել դիետիկ խմիչք: Սակայն այն չարաշահել չի կարելի, քանի որօղին մյուս խմիչքների համեմատ ամենաշատ կեղծվողն է: Իսկ դրա հաճախակի օգտագործումը հանգեցնում է ալկոհոլիզմի:

2-րդ տեղ՝ վիսկիԱյս սպիրտային խմիչքը էլլագիկ թթվի աղբյուր է, որը պայքարում է օնկոլոգիական գոյացությունների դեմ: Ասում են այն կարող է սպանել քաղցկեղածին բջիջները՝ չվնասելով առողջությունը: Բացի դրանից վիսկի մեջ բարձր է էթանոլի կոնցենտրացիան, որը շատ արագ ներծծվում է օրգանիզմ և ընդամենը մեկ ժամ հետո ձեր աչքերով աշխարհն արդեն մի փոքր այլ է լինում: Այնպես որ, մտածեք արժի արդյոք այդքան գումար տալ այդ ըմպելիքին:

1-ին տեղ՝ կոնյակ 35 մ/գ կոնյակը C վիտամինի օրական չափաբաժինն է պարունակում: Սակայն երկար տարիների պահպանումը խմիչքի մեջ առաջացնում են տարբեր վնասակար տարրեր, որոնք թունավորում են օրգանիզմը: Թունդ կոկտեյլների մեջ կոնյակի մեծ քանակությամբ սպիրտային խառնուրդը գրեթե թունավոր է նյարդային համակարգի համար: Թեպետ այն լայնացնում է արյան անոթները: Օգտակար է այն միայն 50 գրամ քանակության դեպքում: Եվ այս խմիչքից հետո խումարը կարելի է գնահատել 8 բալ՝ 10 բալանոց սանդղակից: Ահա այսպիսի անսպասելի 1-ին տեղ: Եվ հիշեք, որ յուրաքանչյուր ալկոհոլային խմիչք մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում թունավոր է:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE