Ալեն Սիմոնյանը հայտնու է որ Արթուր Վանեցյանը ունի մեծ գումարներ բայց նոր Հայաստանում գումարներով որևիցե բան չի լուծվում

Արթուր Վանեցյանը ունի մեծ գումարներ, բայց նոր Հայաստանում գումարներով որևիցե բան չի լուծվում․ Ալեն Սիմոնյան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա անդրադարձավ մի շարք քննարկվող հարցերին։ Լրագրողի այն հարցին, որ ինքն ու Արթուր Վանեցյանը է՞լ ընկերներ չեն Սիմոնյանը պատասխանեց․

«Ինքը հայտարարեց, որ էլ ընկերներ չենք, այո, անսպասելի էր։ Դա իր կողմից մեծ սխալ էր»,- ընդգծեց նա։ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով իր և Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրության թեմային՝ ասաց, որ նա իր հեռախոսազրույցները չի ձայնագրում։ Այն փաստը, որ Արթուր Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացրել ԱԺ փոխնախագահին չի անհանգստացնում։

«Արթուր Վանեցյանի քաղաքական հայտը չի կարող անհանգստացնել, որովհետև Արթուր Վանեցյանը ո՛չ ունի քաղաքական անցյան, ո՛չ ունի քաղաքականությամբ զբաղվելու փորձ։ Եվ իմ ունեցած տեղեկություններով ունի մեծ գումարներ, բայց նոր Հայաստանում գումարներով որևիցե բան չի լուծվում։ Իսկ այն մարդիկ, ովքեր մնացել են հին Հայաստանում, մնալու են հին Հայաստանում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE