Ադրբեջանի վարչապետը ժամանել է Ռուսաստան

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը: Աղբյուրի հաղորդմամբ Ադրբեջանի վարչապետին դիմավորել են ռուս պաշտոնյաները և նրա պատվին շարված է եղել պատվո պահակախումբ:

Տեղեկացնենք, որ մայիսի 20-ին պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է, որ Ադրբեջանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և այլ պաշտոնատար անձանց հետ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE