Օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին հուշող 4 նշան

Վիտամին D-ն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որի հիմնական աղբյուրը արևի ճառագայթներն են, քանի որ դրանց ազդեցության տակ է օրգանիզմը սինթեզում այս կարևոր վիտամինը: Սա է պատճառը, որ ձմռանը մարդիկ հաճախ են բախվում այս տարրի դեֆիցիտի խնդրին, ինչն էլ դրսևորվում է մի շարք խնդիրներով:

Այս վիտամինի դեֆիցիտի դեպքում երեխաների մոտ կարող են ի հայտ գալ ոսկրային հյուսվածքների ձևավորման խանգարումներ ինչը կհանգեցնի ոսկորների թուլության ու փխրունության իսկ մեծահասակների մոտ կարող են զարգանալ այնպիսի վտանգավոր հիվանդություններ ինչպիսին են օստեոպորոզը զարկերակային գերճնշումը և երկրորդ տիպի շաքարային դիաբետը:Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել օրգանիզմում այս վիտամինի մակարդակին և սովորել տարբերել դրա դեֆիցիտի մասին հուշող ախտանշանները ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից ամենանակարևորները:

Վերջույթների ու ոսկորների ցավեր Այս ախտանշանն առավել հաճախ ի հայտ է գալիս ձմռանը: Ավելին՝ վիտամին D-ի դեֆիցիտի հետևանքով դժվարանում է վերջույթների շարժունակությունը, ինչը դրսևորվում է առավոտյան ռիգիդությամբ:

Ավելորդ քաշ Այս վիտամինը լուծվում է յուղային միջավայրում, ուստի դրա մակարդակն ազդում է նաև օրգանիզմում ճարպերի մակարդակի վրա: Որքան շատ ավելորդ ճարպաշերտեր կան մարդու օրգանիզմում, այնքան շատ վիտամին D է հարկավոր այդ ցուցանիշները բալանսավորելու համար:

Գլխի հատվածում առատ քրտնարտադրություն Վիտամին D-ի դեֆիցիտը կարող է դրսևորվել նաև բավական արտասովոր ախտանշաններով, այդ թվում՝ գլխամաշկի առատ քրտնարտադրությամբ: Սա վիտամին D-ի դեֆիցիտի մասին հուշող ամենաակնհայտ ախտանշաններից է, ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է անպայման ստուգել օրգանիզմում այս տարրի մակարդակը:

Աղիների հիվանդություններ Կրոնի հիվանդությամբ ցելիակիայով (գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականություն) և աղիքային այլ քրոնիկ հիվանդություներով հիվանդների մոտ ավելի հաճախ է հանդիպում վիտամին D-ի դեֆիցիտ ինչը պայմանավորված է նրանով որ այս հիվանդություններն ազդում են ճարպերի յուրացման գործընթացի վրա և օրգանիզմը լավ չի յուրացնում ճարպերում լուծվող նյութերը:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика