Բաղադրիչներ․
1. Ձու – 4 հատ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Կարագ – 100 գ
4. Թթվասեր – 5 ճ/գ
5. Ալյուր – 2 բաժակ
6. Վանիլին – 1 տուփ
7. Փխրեցուցիչ – 2 թ/գ․
Պատրաստման եղանակը․ 1. Լավ հարել շաքարավազը, վանիլինը և ձվերը:2. Ավելացնել փափուկ կարագը, լավ խառնել:3. Շարունակելով հարելը՝ ավելացնել թթվասերը:4. Ալյուրը մաղել և ավելացնել փխրեցուցիչը: Դրանից հետո ալյուրը փոքր չափաբաժիններով ավելացնել ձվային զանգվածին և խառնել: Խմորը պետք է լինի պինդ թթվասերի նման:5. Խմորը լցնել կեքսերի համար նախատեսված կաղապարների մեջ 2/3-ի չափով:6. Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան և թխել մոտ 20-25 րոպե: