Տնական յոգուրտ պատրաստելու համր կաթին պետք է ավելացնում այս 1 բաղադրիչը

Վերջերս եմ իմացել տնական յոգուրտ պատրաստելու այս հիանալի հնարքի մասին: Վերցնում եմ 2 բաղադրիչ, խառնում ու առանց բարդ գործողությունների ստանում օգտակար կաթնամթերք:

Հավելյալ բաղադրիչներ, օրինակ՝ մուրաբա, ջեմ, մեղր, միրգ ու հատապտուղներ, ավելացրեք արդեն պատրաստի յոգուրտին՝ անմիջապես օգտագործելուց առաջ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթ՝ 5լ
  • խմորիչ՝ 3թ.գ.

Պատրաստման եղանակ.

Յոգուրտի պատրաստման համար կարող եք օգտագործել ինչպես խանութից գնված, այդպես էլ տնական կաթ:

Սենյակային ջերմաստիճանի կաթը լցնել կաթսայի մեջ:

Կաթը հասցնել եռման աստիճանի՝ միջին կրակի վրա, եփել 15 րոպե: Հանել կաթը կրակից, լցնել բանկաների մեջ, թողնել, որ սառի մինչ 45 ջերմաստիճանի:

Ջերմաստիճանը ցանկալի է վերահսկել խոհանոցային ջերմաչափի օգնությամբ: Առանձին ափսեի մեջ լցնել յուրաքաչնչյուր բանկայից մեկական գդալ վերցրած կաթ ու ավելացնել խմորիչը:

Երբ խմորիչը լուծվի, ստացված զանգվածը հավասարաչափ լցնել բանկաների մեջ: Բանկաները ծածկել թղթե անձեռոցիկներով, փակել կափարիչներով:

Փաթաթել ծածկոցով և 1-2 հատ սրբիչով, թողնել սենյակային ջերմաստիճանի ներքո՝ ամբողջ գիշեր: Առավոտյան յոգուրտը պատրաստ կլինի օգտագործման:

Պահել մթերքը սառնարանում:

Բարի ախորժակ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика