Տեր իմ խնդրում եմ բժշկիր ազգն իմ Հայոց

Տեր Աստուած մեր փարատիր ցաւերն ու բժշկիր հիւանդութիւնները քո ժողովրդից եւ շնորհիր բոլորին կատարեալ առողջութիւն քո ամենահաղթ խաչիդ նշանով,որով մարդկութեան տկարութիւնը կրեցիր և դատապարտեցիր մեր կեանքի եւ փրկութեան թշնամուն:Դու ես մեր կեանքն ու փրկութիւնը,բարերար եւ բազումողորմ Աստուած:

Միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը եւ մեզանից հեռացնել ախտերն ու հիւանդութիւնները,որին յայտնի են մեր կարիքները:Բարիքներ պարգեւող,առատ ողորմութիւնդ պարգեւիր քո արարածներին՝իւրաքանչիւրին ըստ իր կարիքի Եւ նրանց միջոցով միշտ թող գովաբանուի Ամենասուրբ Երրորդութիւնդ այժմ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից Ամէն:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика