SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: ժամը 22:00-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հատնել են,որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը պարզել է որ վիրավորը Երևանի բնակիչ 60-ամյա Սուսաննա Վ.-ն է:
Մինչ բժշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին,ոստիկանները պարզել են որ Սուսաննա Վ.-ին, տանը լինելով միայնակ, թվացել է որ իր ներսում այլ ուժեր կան ու ցանկացել է վնասել ու ազատվել այդ ուժերից, ինչի համար էլ խոհանոցային դանակով հարվածել է ինքն իրեն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: