Վրացական խոհանոցի սիրված ու ճանաչված ուտեստներից է Չաշուշուլին Այն թարգմանաբար նշանակում է շոգեխաշված

Վրացական խոհանոցի սիրված ու ճանաչված ուտեստներից է Չաշուշուլին: Այն թարգմանաբար նշանակում է շոգեխաշված:Եթե այն եփենք ըստ ընդունված խոհանոցային կանոնների, ապա բաղադրիչները չպետք է տապակել, այլ հարկ է շոգեխաշել, բայց քանի որ տապակված մսի համն այլ է, ուստիև մենք առաջարկում ենք տապակված տարբերակով:Այս կերակրատեսակի հիմնային բաղադրիչներն են միսը, սոխը, պոմիդորը, ուստի սրանք քանակապես պիտի համապատասխանեն միմյանց:

խո

Մի փոքր տապակում ենք նախապես լվացված տավարի միսը: Տավարի մսին հաջողությամբ կարող են փոխարինել այլ տեսակի մսեր: Տապակված մսին հընթացս ավելացնում ենք կիսալուսնաձև մանրատած սոխը: Սա շարունակել շոգեխաշել ամենացածր կրակի վրա՝ մինչ սոխի տարրալուծվելը:

Հետո ավելացնում ենք համեմունքային նշված բաղադրիչները՝ հաշվի առնելով հյուրասիրվողների նախասիրությունները: Վերջում ավելացնել նախապես կեղևազատված, մանրատած պոմիդորը: Եռալուց հետո կրկին ամենացածր կրակի վրա շոգեխաշել ևս կես ժամ՝ լցնելով սխտորն ու կանաչին, ծածկել՝ թողնելով տասնհինգ րոպե:Պատրաստման եղանակին կարող եք հետևել նաև հոլովակում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS