Այսօր՝դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։Ժամը 14։20-ի սահմաններում Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ՝28-ամյա Վահան Բաղդասարյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 02 ՕՕ 200 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 36 PR 870 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանակով՝հայտնվել բացօթյա սրճարանի բակում՝ կոտրելով մարմարե ծաղկամանը։
Shamshyan.com-ը հաղորդում է,որ նախնական տեղեկություններով,վթարի հետւևանքով տուժածներ չկան:Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի ինքնությունը,ինչպես նաև հետաքննիչի որոշմամբ նշանակվել է սթափության փորձաքննություն՝պարզելու Mercedes-ի վարորդի սթափության աստիճանը։Գ.Շամշյանի տեղեկություններով՝Mercedes-ի վարորդ Վ.Բաղդասարյանն «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին նախագահ,ԱԱԾ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի տղան է։