Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 44 տարեկան «Շնորհավոր ծնունդդ, Թութ».

Այսօր երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է: Թութուշը, ինչպես նրան սիրում էին անվանել ընկերները, կդառնար 44 տարեկան: Նրա կյանքը խլած ողբերգական ավտովթարից 14 տարի է անցել: Երգչուհու մտերիմներն այս առթիվ գրառումներ են արել սոցցանցերի իրենց էջերում:

Սիրուշոն մտերիմ ընկերուհու մասին գրել է. «Այսօր մենք պետք է տոնեինք Հայաստանի լավագույն ձայներից մեկի տարեդարձը… Իմ ընկեր, իմ քույր»: Արմուշը, ով վթարի ժամանակ երգչուհու մեքենայի մեջ է եղել, Ինստագրամի իր էջում հրապարակել է Վարդուհու լուսանկարն ու մակագրել. «Շնորհավոր ծնունդդ, հրաշքս»:

Երգչուհի Արմինկան գրել է. «Վստահ եմ`աղոթքներս քեզ լսելի են: Սիրում ու կարոտում եմ: Ծնունդդ շնորհավոր, Թութ ջան»: Երգչուհի Ալլա Լևոնյանը նույնպես հրապարակել է Վարդուհու լուսանկարն ու մակագրել. «Շնորհավոր ծնունդդ, հրաշք մարդ»:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS