Վահե Տեր-Մինասյանի կոշտ գրառումը՝ մի խումբ բարոյականություն չունեցող կերպարներ ուղղակի զրկվել են լափամանից և որոշել են․․․

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը գրել է.Դոշակի ասեղով կուսաթաղանթները կարող նախորդ պաշտոնյաները, կամ ինչու է աղմկում պարգևավճարների թեման։Կարծում եմ որպես բավական երկար տարիներ մասնավոր բնագավառում աշխատող ու արժանապատիվ վարձատրվող մասնագետ, կարող եմ տեսխկետ հայտնել այս թեմայի վերաբերյալ։ Չեմ քննարկում լավ է, թե վատ։

Չեմ քննարկում ո՞մ և ինչքա՞ն։ Քննարկենք ո՞վ է խոսում։Եթե այս թեման բարձրաձայնի ուսուցիչը, ինժեները, պոլիկլինիկայի բժիշկը կամ մանկապարտեզի դաստիարակչուհին, ով իրոք իր չարքաշ աշխատանքի համար, ինչպես նախկինում էր կոպեկներ ստանում, այնպես էլ այսօր, ուրեմն անկասկած կընդունեմ։ Իրավունք ունեն, քանի որ նոր իշխանությունը պետք է առաջին հերթին այս մարդկանց մասին մտածի։Սակայն….

Սակայն արի և տես, հանկարծ, պատի ծակից դուրս են գալիս մի խումբ բարոյականություն չունեցող կերպարներ, որոնք ուղղակի զրկվել են լափամանից և որոշել են ցանկացած գնով հետ բերել իրենց երանելի թալանի ժամանակները։

Կա մի ավելի սոսկալի տեսակ, որին փող են տալիս, որ հաչա, և հաչոցի բարձրությամբ գնահատում «նվիրվածության մակարդակը»։Ի դեպ կան նույնպես չափի, ամոթի զգացում ունեցողներ, որոնք ժամանակին անշուշտ ինչ–որ բաներ արել են՝ ելնելով պայմաններից, սակայն այսօր սուս–փուս նսատած են և առանձնապես չեն ուզում հիշել անցյալը (դե մարդ են հիմա)։

Սակայն ոնց գնահատես այն նախկին պաշտոնյաներին և նրանց մերձավորներին որ գնալով ոգևորվում են։ Արա, էն դո՞ւք չէիք կոպեկներով մեր երեխաների մանկապարտեզները մեր գործարանները սեփականաշնորհում, երկիրը թալանում և մեջ–մեջ անում։Դո՞ւք չէիք պաշտոններն առնում և ծախում։ Դո՞ւք չէիք էս երկրում կաշառակերությունն և ատկատները զարգացնում Դո՞ւք չէիք ամեն ամիս ծրարներով թաքուն իրար մեջ մեզնից գողացած փողը բաժանում։ Այժմ դոշակի ասեղները վերցրած ուզում եք կրկին կույս դառնաք։

Չի ստացվի – ինչքան ուզում Է կարես էլի նույն փչացածն եք մնալու (մասնագիտական դիտարկում)։Ի դեպ 100 կամ 500 հազար պարգևավճարով ոչ ռեստորան կարող ես սարքել, ոչ մոլ, ոչ էլ դղյակԻսկ ես իմ չարքաշ աշխատանքով և վճարած հարկերով կմնամ իմ երկրի, իմ ուսուցչի և ինժեների, մանկապարտեզի դաստիարակչուհու և պոլիկլինիկայի բժշկի կողքին, որին այս երկիրն իրոք պարտք է։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS