Սև գույնի էներգետիկան կրել արդյոք սև գույնի հագուստ թե ոչ

Ցանկացած մարդ հագուստի գույն ընտրելիս առաջնորդվում է ոչ միայն առողջ դատողությամբ և անձնական նախընտրություններով: Գույնն արտացոլում է մեր հոգին, տրամադրությունը և նպատակները: Գույնն ազդում է նույնիսկ հաջողության վրա: Արևելյան փիլիսոփայությունը շատ մեծ տեղ է հատկացնում գույներին՝ նրանց էներգետիկային և նշանակությանը: Տանը սև գույնը կարող է վատ անդրադառնալ լավ տրամադրության և հաջողության վրա, սակայն սև գույնի հագուստը կայունության նշան է: Այն խորհրդանշում է ջրային տարերքը՝ նրա խորությունն ու անվերջանալիությունը:

Եթե դուք կարևոր հանդիպում ունեք կամ պետք է կատարեք շատ կարևոր հանձնարարություն, ապա սև գույնի հագուստ կրեք: Արևելյան իմաստունները միշտ նշում են, որ սևը լավ է ոչ մեծ քանակությամբ: Կարևոր իրադարձությունից առաջ նախընտրությունը տվեք սև տաբատին կամ կիսաշրջազգեստին և սև աքսեսուարներին: Սև գույնը ուժեղացնում է այլ գույների ազդեցությունը, ուստի ցանկալի չէ այն դարձնել ձեր հիմնական գույնը: Պետք է խուսափել նաև երեխաներին չափից շատ սև հագցնելուց:

Հոգեբաններն ասում են, որ սև գույնն ընտրում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են խորհրդավոր տպավորություն թողնել: Հետաքրքիրն այն է, որ դա իրոք աշխատում է: Սև հագուստը էներգետիկ առումով չափազանց ձգող է շրջապատի համար: Եթե ցանկանում եք, որ ձեզ վրա ուշադրություն դարձնեն, սակայն չեք ուզում վուլգար տեսք ունենալ, սև հագնվեք: Դա հիանալի աշխատում է և՛ առաջին ժամադրության, և՛ կարևոր հանդիպման ժամանակ: Սակայն եթե ձեր զգեստապահարանում գերակշռում է սևը, ապա դա կարող է դեպրեսիվ մտքեր առաջացնել: Լավագույն տարբերակը գույները զուգորդելն է, օրինակ՝ սևը սպիտակի, կարմիրի կամ կապույտի հետ:

Աղբյուր՝ ԲԱՐՈՄԵՏՐ

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS