Կեֆիրը կաթնամթերքի ամենատարածված տեսակներից մեկն է,որը համարվում է օրգանիզմի համար շատ կարևոր մթերք,սակայն այնուամենայնիվ ոչ բոլորն են այն ներառում ամենօրյա սննդակարգում:Սննդաբանների համոզմամբ՝կեֆիրը ոչ միայն կարելի է,այլև անհրաժեշտ է ներառել ամենօրյա սննդակարգում,քանի որ այն համարվում է յուրահատուկ օգտակար մթերք Հետազոտությունները վաղուց ցույց են տվել,որ այս ըմպելիքը կարգավորում է մարսողությունն ու վերականգնում է աղիների միկրոֆլորան,սակայն դրա օգտակար հատկությունները դեռ շարունակում են բացահայտվել:Օրինակ մասնագետները պարզել են որ կեֆիրի հաճախակի գործածությունը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը:Բացի այդ,այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում,որն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է:
Ավելին՝կեֆիրի մեջ պարունակվող կալցիումը զգալիորեն տարբերվում է կաթի մեջ պարունակվող կալցիումից:Ինչպես գրում է medikforum.ru կայքը կեֆիրից ստացված կալցումն ավելի լավ է յուրացվում,ինչի շնորհիվ էլ ավելի լավ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա և ավելի լավ է ամրապնդում ոսկրային հյուսվածքները:Բացի այդ կեֆիրը հիանալի կանխարգելիչ միջոց է նաև քաղցկեղի որոշ տեսակների դեմ պայքարի համար:Հետազոտությունները ցույց են տվել,որ պարբերաբար կեֆիր օգտագործող մարդկանց մոտ ավելի ցածր է աղիների քաղցկեղի և ուղիղ աղիքի քաղցկեղի զարգացման հավանականությունը քանի որ այս յուրահատուկ ըմպելիը նվազեցնում է նման հիվանդությունների զարգացման հավանականությունը: