ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հազարավոր աջակիցներին Սերժ Սարգսյանին առաջադրված շինծու մեղադրանքով այսօր մեկնարկած դատավարությանը չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին ներկա գտնվելու և ըստ էության քաղաքական հետապնդման ենթարկվող պետական քաղաքական գործչին, Արցախի հերոսին իրենց ներկայությամբ սատարելու հրապարակային աջակցություն հայտնելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայաստանում Արցախում և արտերկրում բնակվող մեր այն բազմահազար հայրենակիցներին ովքեր իրենց հեռախոսազանգերով գրասենյակ ուղարկած բազմաթիվ նամակներով դատապարտում են Հայաստանում ներկայիս իշխանությունների օրոք իրականացվող հերթական քաղաքական հետապնդումը և անվերապահ աջակցություն հայտնում ՀՀ երրորդ նախագահին:
Սերժ Սարգսյանը համոզված է որ հանուն արդարության պայքարում հաղթանակն այլընտրանք չունի և այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բազմաթիվ անարդարությունները ապօրինություններն ու քաղաքական հակառակորդների հետապնդման փորձերը դատապարտված են ձախողման: