1. Եթե պրոբլեմը կարելի է լուծել,ուրեմն պետք չէ դրա համար անհանգստանալ,իսկ եթե պրոբլեմն անհնար է լուծել ապա անհանգստանալն առավել քան անօգուտ է
2.Մտածելով՝ համարձակվիր, համարձակվեցիր՝ մի մտածիր
3. Մի պահիր գնացողին, մի վռնդիր եկողին
4. Արագը՝ դա դանդաղն է,բայց առանց ընդմիջումների
5. Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամի, քան վատ մարդու ընկեր
6. Առանց հասարակ մարդկանց, չեն լինում մեծագույն մարդիկ
7. Ով շատ է ուզում բարձրանալ վեր՝ նա կստեղծի աստիճան
8. Կինն ու ամուսինը պետք է նման լինեն աչքերին և ձեռքերին:Երբ ձեռքը ցավում է՝աչքերը արտասվում են,իսկ երբ աչքերն արտասվում են ձեռքը մաքրում է արցունքները
9. Արևը չի ճանաչում ճշմարիտներին: Արևը չի ճանաչում ոչ ճշմարիտներին: Արևը շողում է ինչ-որ մեկին տաքացնելու առանց որևէ նպատակի: Իրեն կյանքում գտնողը նման է արևին
10. Ծովը նրա համար է մեծ,որ նույնիսկ փոքրիկ գետակները աջ ու ձախ չի վատնում
11. Եվ հեռավոր ճանապարհը սկսում է մոտիկից
12. Ով խմում է՝ նա չգիտի գինու վնասակարության մասին, ով չի խմում՝ չգիտի օգտակարության մասին
13. Եթե թուրը կլյանքում նույնիսկ ընդամենը մեկ անգամ է պետք գալու՝ այն միևնույնն է պետք է կրել ամբողջ կյանքում
14. Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս
15. Դժբախտությունը նման է քրքրված հագուստին՝ այն պետք է տունը թողել
16. Երբ կա սեր` նույնիսկ ջրծաղիկի թողած սպիերն են գեղեցիկ այնպես, ինչպես ժպիտից առաջացող թշի փոսիկները
17. Ոչ ոք չի սայթաքում՝ անկողնում պառկած
18. Մեկ բարի խոսքը կարող է տաքացնել երեք ձմեռային ամիս
19. Ճանապարհ զիջիր հիմարներին և խելագարներին
20. Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսել քամու շնչառությունը
21. Յոթ անգամ ստուգիր, նախքան մարդուն կասկածելը
22. Արա ամեն ինչ՝ ինչ կարող ես, իսկ մնացածով հույսդ դիր բախտի վրա
23. Չափազանց ազնվությունը սահմանակից է հիմարությանը
24. Տանը, որտեղ ծիծաղում են գալիս է երջանկությունը
25. Հաղթանակը բաժին է հասնում նրան, ով կես ժամ ավել կդիմանա, քան հակառակորդը
26. Պատահում է, երբ տերևը խորտակվում է, իսկ քարը լողում
27. Ժպտացող դեմքին նետ չեն արձակում
28. Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, սակայն սառը խոսքն ու սառը հայացքը՝անտանելի
29. Տաս տարեկան՝ հրաշք, քսանում՝ հանճար, իսկ երեսունից հետո՝սովորական մարդ
30. Կինը ուզենա՝ ժայռի միջով էլ կանցնի
31. Հարցնելը՝ ամոթ է մեկ րոպեյի,իսկ չիմանալը՝ամոթ ամբողջ կյանքի
32. Կատարյալ ծաղկամանը երբեք դուրս չի եկել վատ վարպետի ձեռքից
33. Խորը գետերը անձայն են հոսում։