Պարզապես անհավատալի է 43 տարեկանում նա կարծես իր ավագ դստեր քույրը լինի

Ներկայացնում ենք Ջեսիկա Էնսլոուին 7 երեխաների մոր, ով սոցցանցերի օգտատերերին զարմացրեց իր լուսանկարներով: 43 տարեկանում նա կարծես իր ավագ դստեր քույրը լինի:

19 տարեկանում Ջեսիկան իր առաջին երեխային ունեցավ, 24 տարի անց ԱՄՆ Յուտա նահանգից այս կինը ևս 6 երեխա ունեցավ: Բոլոր մայրերը գիտեն՝ հղիությունն ինչպես է ազդում օրգանիզմի վրա և ինչպես է պետք լինում ծննդաբերությունից հետո պայքարել քաշի դեմ: 2013 թ. Ջեսիկան հասկացավ, որ չի կարող թույլ տալ, որ քաշի մշտական փոփոխություններն ազդեն իր կյանքի և կազմվածքի վրա:

Շատ տարբեր դիետաներ և կարդիովարժություններ փորձելուց հետո նա միայն 2017 թ. սկզբին հստակ որոշեց, որ պետք է ինչ-որ բան փոխել: Ջեսիկան սկսեց ավելի գիտակցված սնվել:

Դադարեց ուտել Nutella շոկոլադե կարագը և այն փոխարինեց առողջ սպիտակուցներով և ածխաջրերով, այդ թվում՝ վարսակի փաթիլներով, մրգերով և ամբողջական հատիկեղենով հացով:

Էնսլոուն նաև ամբողջովին փոխեց մոտեցումը մարզումներին: Նախկինում նա միայն կարդիո էր նախընտրում, բայց հիմա նաև ուժային ծանրաբեռնվածությամբ է զվաղվում:

Թեև նա այնքան հաճախ չի գնում սպորտդահլիճ, որքան կուզենար, սովորաբար 4 կամ 5 վարժություն է անում ոտքերի վրա և մեկ՝ հետույքի, որպեսզի ամրացնի մարմնի ստորին մասի մկանները: Ամուսնու աջակցությունը նրան օգնեց հասնել իր նպատակին և ձեռք բերել երազանքի կազմվածքը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS