Բաղադրատոմս․
- 4 ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 100 գ կարագ
- Ալյուր
- 1 թեյի գդալ սոդա
Կրեմի համար․
- 200 գ կարագ
- Եփած խտացրած կաթ
- 3 ճաշի գդալ մեղր
Պատրաստման եղանակը․ Ձուն հարիր 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացրու կարագ, սոդա և այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանիր 2 կամ 3 գնդի և դիր սառցախցիկի մեջ: Սառչելուց հետո խմորի գնդերը անցկացրու քերիչով՝ թաթախելով ալյուրի մեջ ու թխիր 180°C ջեռոցում այնքան, մինչև վարդագունի:
Հարկավոր է մաղել թխված շերտերը՝ ավելորդ ալյուրը մաքրելու համար: Կրեմ 200 գ կարագը լավ հարիր, ապա գդալ-գդալ ավելացրու մեկ տուփ եփած խտացրած կաթն ու մեղրը: Խառնիր կրեմը և խմորը ու ձևավորիր խորանարդիկներ։