Չեք կարծում տարօրինակ է որ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում Գևորգ Գրիգորյան

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Տևական ժամանակ է,որ ես բարձրաձայնում եմ առողջապահության ոլորտի առջև ծառացած խնդիրների և ոլորտի այսօրվա ղեկավարության ապիկար աշխատաոճի մասին:Այսօր այդ աշխատաոճի արգասիքները տեսնում են և իրենց խաբված են համարում բոլորը.Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այդ համոզմունքն ապրում է յուրովի, քաղաքացին տեսնում է որ մինչև հիմա հսկայական գումարներ է ծախսում իր առողջությունը վերականգնելու վրա բժիշկը տեսնում է, որ իր կոլեգային ոստիկանություն են տանում,պատգամավորը տեսնում է,որ կառուցողական քննադատությանը տրվում է ստոր ձևակերպում և այս ամենը գրեթե ամեն օր:

Առողջապահության ոլորտի՝ նախարարի և իր թիմակիցների կողմից արհեստականորեն ստեղծվող այս խառնաշփոթը ձեռնտու է միայն նախարարին և իր թիմակիցներին քանզի խառնաշփոթի մեջ նրանք կարողանում են թաքցնել սեփական ապիկարությունը:Առողջապահության նախարարի թիմն արդեն նույնիսկ չունի համախոհներ բժիշկների շրջանում և դրանով է պայմանավորված որ այս կամ այն պաշտոններին կլինի դա փոխնախարար թե հիվանդանոցի տնօրեն, նախարարը նշանակում է ՊԵԿ տեսուչներ պատճառաբանելով դա նրանով որ իրենք ընդամենն «ադմինիստրատիվ աշխատող» են:

Ոլորտում հաստատվում է բռնապետություն: Բժիշկների նկատմամբ կիրառվում են ռեպրեսիաներ՝ընդհուպ մինչև ոստիկանության ներգրավում: Նման երևույթ չի եղել երբևիցե:Նախարարությունը քողարկում է իրենց տապալված ծրագրերի մասին տեղեկատվությունը նախարարությունը վտանգի տակ է դնում ազգային անվտանգությունը: Չե՞ք կարծում,որ խիստ տարօրինակ է,որ կորոնավիրուսի տարածման վտանգի առկայության դեպքում հիվանդների հոսպիտալացման և բուժման հիմնական դերակատար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավարությունը և անձնակազմը լռում են, այնինչ կան բազմաթիվ հոսպիտալացված մարդիկ «կորոնավիրուսի» կասկածով: Չե՞ք կարծում, որ տարօրինակ է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում՝ նույնիսկ Հ1-ի նկարահանումները:

Այ սա է խուճապ առաջացնում՝ փակ աշխատանքը: Իսկ ինչ է անում նախարարությունը, որպեսզի թեման ցրի.Ճիշտ է «զբաղմունք» է հորինում «ժողովրդի» համար որպեսզի շեղի ուշադրությունը՝աշխատանքից ապօրինի հրամանով ազատում է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» տնօրենին և ողջ լրատվական դաշտի ու մասնագիտական հանրության ուշադրությունը ֆիքսվում է այդ փաստի վրա և մի պարզ հարց մնում է անպատասխան ինչպե՞ս է պատահում, որ Իրանում և Վրաստանում որտեղ ամեն օր մեր քաղաքացիների ելումուտն է լինում առկա են «կորոնավիրուսով» հիվանդներ,իսկ մեզ մոտ որտեղ սահմաններն ուշ փակվեցին և որտեղ բժշկական դիմակները «Առողջապահության նախարարի» գնով են վաճառում «կորոնավիրուս» չկա:Հարգելի ընկերներ կոլեգաներ հետևորդներ, մեզ վրա է մնալու տապալված առողջապահական համակարգի վերակենդանացման ամբողջ բեռը.Համախմբումը անխուսափելի է Օր առաջ պետք է համախմբվել որպեսզի հնարավոր լինի դիմակայել երկրի առողջապահական ոլորտում տեղի ունեցող ապօրինություններին և անարդարություններին»:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика