Որքան սուրճ պետք է խմի մարդը երկար ապրելու համար

Սուրճն ամբողջ աշխարհում ամենատարածված ու սիրված ըմպելիքներից մեկն է, որը ճիշտ գործածության դեպքում կարող է շատ օգտակար լինել օրգանիզմի համար: Այս բուրավետ մթերքն օգնում է անգամ երկարացնել կյանքը, սակայն քչերին է հայտնի, թե որքան սուրճ պետք է խմի մարդը նման արդյունքի հասնելու համար: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կյանքի որակի բարելավման ու երկարակեցության համար անհրաժեշտ սուրճի օրական նվազագույն չափաբաժինը պետք է լինի երկու բաժակ. այս դեպքում այն կօգնի երկարացնել կյանքի տևողությունը երկու տարով:

Ինչպես գրում է Express պարբերականը, գիտնականները պարզել են, որ սուրճի գործածությունը հակադարձ համեմատական է տարբեր պատճառներով մահվան վտանգին: Ընդ որում՝ այս դեպքում նշանակություն չունի անգամ մարդու տարիքը, քաշը, ալկոհոլի և ծխախոտի գործածությունն ու սուրճի մեջ կոֆեինի պարունակությունը: Գիտնականները նման եզրահանգման են եկել ավելի քան 40 հետազոտության արդյունքներկ վերլուծությունից հետո: Հետազոտություններին մասնակցել է 3 852 651 կամավոր, գրանցվել՝ 450 256 մահ:

«Սուրճը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր և համարվում է սննդակարգում հակաօքսիդանտների ամենահարուստ աղբյուրներից մեկը: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճը բարելավում է լյարդի առողջական վիճակը, օգնում է այրել ավելի շատ ճարպ և բարելավում է ֆիզիկական աշխատունակությունը», — նշում են գիտնականները՝ հավելելով, որ այս ըմպելիքի գործածության դեպքում առաջիկա 20 տարում մահվան վտանգը նվազում է 30 տոկոսով:

Բացի այդ, մասնագետները նշում են, որ սուրճը շատ օգտակար է նաև գլխուղեղի համար, քանի որ յուրահատուկ ազդեցություն է ունենում ադենոզին նեյրոտրանսմիտերի վրա, պաշտպանում է նյարդային համակարգի գլխավոր օրգանը նեյրոնային բորբոքումներից և նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության ու Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը, ինչն էլ ավելի է նպաստում կյանքի երկարացմանը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS