Որքան շաքար կարելի է օրական օգտագործել առանց վնասելու առողջությանը

Անցած մի քանի տարիների ընթացքում սննդաբանները և առողջ ապրելակերպի ջատագովներն իրական պատերազմ են հայտարարել շաքարի դեմ: Իսկապես, շաքարն ապահովում է կալորիաներով, բայց ունի նվազագույն սննդային արժեք: Ապագայում դա կարող է ազդել նյութափոխանակության վրա, հանգեցնել ավելորդ քաշի և հիվանդությունների:

Մարդկանց մեծ մասը չարաշահում է քաղցրավենիքը իսկ մյուսները փորձում են վերահսկել այս կախվածությունը:ELLE.ru-ն պարզել է,թե որքան շաքար կարելի է օրական օգտագործել՝ առանց վնասելու առողջությանը և մարմնին:Դժվար է միանշանակորեն պատասխանել այն հարցին, թե օրական որքա՞ն շաքար կարելի է օգտագործել:Կախված օրգանիզմի յուրահատկություններից՝ ոմանք կարող են շաքար ուտել՝ առանց որևէ հատուկ հետևանքների, իսկ մյուսները պետք է հնարավորինս խուսափեն դրանից:

Ըստ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA)՝ շաքարի առավելագույն քանակը,որը կարելի է օրվա ընթացքում օգտագործել հետևյալն է.Տղամարդիկ՝օրական 150 կալորիա (37.5 գ կամ 9 թեյի գդալ);Կանայք օրական 100 կալորիա (25 գ կամ 6 թեյի գդալ):Շատ փորձագետներ նաև կարծում են,որ շաքարը չպետք է գերազանցի կալորիաների օրական չափաբաժնի 10%-ը:Օրական 2000 կալորիա սպառող մարդու համար դա կլինի 50 գրամ շաքար կամ մոտ 12.5 թեյի գդալ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS