Որտեղից է ի հայտ եկել լեգենդար ջան բառը և ինչու այսքան մեծ տարածում ունի հայերեն խոսքում

Ջան բառն իրենց առօրյա խոսքում օգտագործում են անխտիր բոլոր հայերը և տարբեր իրավիճակներում՝«Ռուբիկ ջան»,«ախպեր ջան»,և որ ամենասիրելին ու ամենատարածվածն է՝«վա՜յ,մամա ջան»:Որտեղի՞ց է ի հայտ եկել լեգենդար «ջան» բառը և ինչո՞ւ այսքան մեծ տարածում ունի հայերեն խոսքում:Իրականում «ջան» բառը չափազանց մեծ տարածում ունի արևելյան հաղորդակցության մեջ:Այս բառը լսել հնարավոր է՝ սկսած Հնդկաստանից վերջացրած Մերձավոր Արևելքով: Այն նշանակում է «սիրելի»: Թուրքերը ևս օգտագործում են այս բառը, որը կրկին նշանակում է «սիրելիս, հոգիս»:

Ջան բառը մաքուր հնդեվրոպական արտահայտություն է, որն առաջացել է ֆարսիից՝ պարսկերենից: Արաբական այբուբենով այն գրվում է այս կերպ՝ «جان», իսկ թարգմանաբար նշանակում է «կյանք» կամ «հոգի»:Քչերը գիտեն, որ «ջան» բառը բարեկամ է հնդեվրոպական մեկ այլ բառի, որը բոլորիս ծանոթ է:Այդ բառը «անիմա»-ն է,որը լատիներենից թարգմանած նշանակում է «հոգի»:Հենց այս բառից էլ առաջացել է «անիմացիա» բառը: «Ջան» բառին բարեկամ է նաև հունարեն «գեն» բառը՝ «գենետիկա», «ջենետիկա»:

Պարսիկները «ջան» բառն օգտագործում են նաև ուղիղ իմաստով՝ «ողջ, կենդանի»: Օրինակ՝ Իրանում մարդը կարող է ասել՝«Madar jan dard»` «Իմ մայրը ողջ է»:Հայերը «ջան» բառը ևս օգտագործում են նույն իմաստով, ինչպես նաև՝ որպես «մարմին»: Մենք այս բառը շատ ենք սիրում և մեր առօրյա խոսքում օգտագործում ենք սկսած միջին դարերից:Ժամանակակից հայերենում «ջան» բառը նաև որպես առանձին ձայնարկություն է օգտագործվում՝«ջա՜ն, ջա՜ն»ուրախություն արտահայտելիս:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика