Որոնք են այդքան արագ տարածվող «Օմիկրոն» շտամն ախտանիշները

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ ԱՀԿ-ի տվյալներով դրա ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 3-14 օր հետո, բայց սովորաբար դրանք արտահայտվում են վարակվելուց 5-6 օր հետո, հայտնում է The Mirror պարբերականը։

«Օմիկրոն». ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի նոր ու վտանգավոր շտամի մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ZOE COVID Study-ի բրիտանացի հետազոտողները, հիմնվելով իրենց հավելվածի օգտատերերի տվյալների վրա, հրապարակել են «Օմիկրոն» շտամին բնորոշ ախտանշանների ցուցակը։ Ըստ Լոնդոնի COVID-19 հիվանդացածների հաղորդագրությունների հիվանդության նոր տարբերակի ախտանիշներից առավել հաճախ հանդիպում են հարբուխ, գլխացավ, հոգնածություն, հաճախակի փռշտոց, ինչպես նաև կոկորդի քերոց։ Express-ի տեղական լրագրողները նաև ուշադրություն են դարձրել անսովոր ախտանիշին, որը փոքր-ինչ հազվադեպ է հանդիպում՝ ախորժակի կորուստ։

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ պրոֆեսոր Թիմ Սպեկտորն ասել է, որ «Օմիկրոնով» հիվանդացածների մեծ մասը դասական ախտանիշներ չի ունենում, ինչպիսիք են համի և հոտի կորուստը: Կան հինգ ախտանիշներ, որոնք բնորոշ են «Օմիկրոնին»։ քոր կոկորդում, չոր հազ, մշտական հոգնածություն, մկանային ցավեր, երբեմն նույնիսկ գիշերային քրտնարտադրություն։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика