Ով քանի մանդատ կունենա ԱԺ-ում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփված արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփված նախնական արդյունքները, համաձայն որի՝ առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» -71 մանդատ, «Հայաստան» դաշինք- 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինք- 7 մանդատ:

4 ամենամեծ ազգային փոքրամասնությունների 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մեկը՝ «Հայաստան» դաշինքին: Ըստ այդմ՝ «Հայաստան» դաշիքնի մանդատները դառնում են 27:

Բացի այդ, «Հայաստան» դաշինքը ստանում է լրացուցիչ 2 մանդատ, որպեսզի խորհրդարանում ապահովի սահմանադրության պահանջը. Ընդդիմության կազմը խորհրդարանում պետք է 1/3-ից պակաս չլինի:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика