Ով գթած Հայր ընդունիր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին

Ով գթած Հայր, բարեխնամ, արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին։ Դու առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին

Ողորմի՛ր Տեր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն, հիվանդներին, վշտահարներին

Ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և իմացածից էլ ավելի

Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ են վայելում փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից Ամեն

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика