Ով գթած Հայր բարեխնամ արարիչ ընդունիր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան

Ով գթած Հայր բարեխնամ արարիչ բոլոր արարածների

Ընդունիր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին

Դու,որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին

Ողորմիր Տեր ամբողջ աշխարհին և մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն

Հիվանդներին,վշտահարներին,ճամփորդներին,նավորդներին,խոստովանողներին,ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին

Որովհետեւ Դու ամենակալ Տեր գիտես մեր պետքերն ու կարիքները

Մեր խնդրածից և գիտցածից էլ ավելի

Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քեզ վայելում են փառքը

Իշխանությունն ու պատիվը այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից Ամեն

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика