Շունը մարդու կյանքը երկարացնում է 10 տարով. գիտնականներ

Շվեդիայի գիտնականները հետազոտել են շուն ունեցող մարդկանց առողջական վիճակը: Պարզվել է՝ նրանք ոչ միայն ուրախանում են շների հետ շփումից, այլև 10 տարով հետաձգում են ծերությունը, հայտնում է Myjane պորտալը:

Հետազոտությանը մասնակցել է 547 մարդ: Նրանց առաջարկվել է աքսելերոմետր կրել, որը տեղեկություն է գրանցում ֆիզիկական ակտիվության մասին:

Պարզվել է՝ շուն ունեցող մարդիկ շարժվում են մոտավորապես նույնքան, որքան նրանցից 10 տարի երիտասարդները: Բացի դրանից՝ նրանց շրջանում քիչ են եղել սթրեսը, ընկճախտը և լարվածությունը:

Կենդանու հետ շփվելը նաև բարելավում է մկանների աշխատանքը, թույլ է տալիս մտածել, որ նրա կյանքն իզուր չի անցնում, հնարավորություն է տալիս ընդլայնել ծանոթությունների շրջանակն ու հաղթահարել հոգեբանական խնդիրները, պնդում են մասնագետները: Թվարկված բոլոր գործոններն ազդում են մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика