Մեր կյանքում շատ քիչ ենք հանդիպում մարդկանց, ովքեր գոհ են իրենց կյանքից և շնորհակալ են այն ամենի համար, ինչ ունեն
Փորձենք մի պահ մտածել, ինչ ունենք մեր կյանքում, որի համար պետք է շնորհակալ լինենք: Եվ հասկանանք, որ մենք շատ հարուստ ենք
Շնորհակալ լինենք ամեն ծագող առավոտի համար, քանզի այն կարող էր չբացվել
Շնորհակալ լինենք մայրիկի ժպտացող աչքերի համար, քանզի կարող ինք կարոտով հիշել դրանք
Շնորհակալ լինենք զավակի թոթովանքի համար, քանզի կարող էինք չվայելել ծնող լինելու բերկրանքը
Շնորհակալ լինենք ընկերների համար, քանզի կարող էինք պարզապես մենակ լինել
Շնորհակալ լինենք մեզ սիրող սրտերի համար, քանզի դրանք են մեզ ջերմություն տալիս
Շնորհակալ լինենք գեղեցիկ վարդի բույրը շնչելու համար, քանզի մեզ կարող էր հասանելի լինել միայն գարշահոտությունը
Շնորհակալ լինենք նաև փորձությունների համար, քանզի դրանք հարթում են դեպի հաջողություն տանող ճանապարհը
Շնորհակալ լինենք ինքներս մեզ, այս ամենը զգալու համար, քանզի երախտագիտությունը, որ ծնվում է սրտում մաքրում է հոգին ու միտքը: Եվ չկա ավելի մեծ երջանկություն, քան ներդաշնակ ու խաղաղ կյանքը: