Շնորհակալություն ենք հայտնում քեզ ով Տեր որ հանգիստ և խաղաղ քուն պարգևեցիր մեզ և արթնացնելով կարելիություն տվիր որ առավոտ կանուխ երկրպագենք քո Սուրբ անունը

Շնորհակալություն ենք հայտնում քեզ,ով Տեր,մեր Աստվածը,որ հանգիստ և խաղաղ քուն պարգևեցիր մեզ և արթնացնելով`կարելիություն տվիր,որ առավոտ կանուխ երկրպագենք քո ահավոր ու փառավոր և սուրբ անունը:Աղաչում ենք քեզ,Տեր թույլ տուր,որ խաղաղությամբ անցկացնենք մնացյալ օրը և մեր պանդուխտի ամբողջ կյանքի ընթացքին մեզ քո երկյուղով ամրացրու և պահպանիր

որպեսզի այս աշխարհում փորձություններից հեռու և անարատ կյանք ապրելուց հետո մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի շնորհքով և մարդասիրությամբ հավիտենական կյանքիդ անխռով ու խաղաղ նավահանգստին հասնենք:Նրա հետ քեզ Հոր և Սուրբ Հոգուն վայելում են փառքը,իշխանությունն ու պատիվը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:Ամեն:Խաղաղություն բոլորին

Աստծուն երկրպագենք: Բարերար Տեր,քո սիրով նայիր քեզ երկրպագողներիս և սուրբ անունդ փառաբանողներիս:Ամենազոր Տեր խաղաղեցրու մեզ բոլոր սատանայական խռովություններից և աշխարհից եկող ալիքներից

Քո խաղաղության հրեշտակն ուղարկիր մեզ,որպեսզի մեր կողքին լինի և մեզ անխռով պահի օր ու գիշեր,արթուն լինենք թե հանգստի մեջ:Որպեսզի այս կյանքում քեզ բարեպաշտությամբ և արժանավոր կերպով ծառայելով ո~վ Տեր,հասնենք քո երկնավոր հավիտենական արքայության

Որ սկզբից ի վեր պատրաստեցիր քո սուրբերի (հավատարիմների) համար և նրանց հետ միասին շնորհակալությամբ փառավորենք քեզ`Հայր,Որդի և Սուրբ Հոգի այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից Ամեն

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика