Շատ պարզ տարբերակ վաղ տարիքում ի հայտ եկած կնճիռներից ազատվելու համար

Ամենաարդյունավետ միջոցը կնճիռների դեմ… մի քանի օր և հրաշալի արդյունքն ապահովված է… Կիսվում ենք ձեզ հետ բուժման շատ պարզ տարբերակով, որը կօգնի ազատվել ծերացման բոլոր նշաններից, որոնք ի հայտ են գալիս վաղ տարիքում՝ սթրեսի ու աղտոտված օդի պատճառով։ Այս պրոցեդուրան թույլ կտա վերացնել բոլոր բարակ գծերը, կնճիռները, մուգ շագանակագույն բծերը։

Անհրաժեշտ է․

  • կես վարունգ
  • կոսմետիկ կավ

Ինչ անել․ Սկզբում լվանալ վարունգը, կտրել կեսը և քամել հյութը։ Վարունգի հյութին ավելացնել 0,5ճ․գ․ կավ։ Լավ խառնել։ Հակատարիքային դիմակը պատրաստ է։

Կիրառման եղանակ․

  • մաքրել դեմքը․ մաշկը պիտի անթերի մաքուր լինի;
  • սկզբում մերսել դեմքը կոկոսի յուղով կամ ձիթայուղով՝ մոտ 3-4 րոպե։ Յուղով մերսումը շատ արդյունավետ է, նպաստում է կնճիռներից ազատվելուն;
  • դրանից հետո սրբիչը թրջել տաք ջրի մեջ և քամել, դնել դեմքին և թողնել մի քանի րոպե, իսկ հետո էլ մաքրել դեմքի մաշկը՝ ավելորդ յուղից ազատվելու համար;
  • այժմ կիրառել դիմակը․ քսել խառնուրդը ամբողջ դեմքին;
  • թույլ տալ, որ լիարժեք չորանա;
  • լվանալ դեմքը սառը ջրով։
  • Եղեք առողջ ու գեղեցիկ։
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика