Առաջին աղցանի բաղադրության մեջ մտնում է ավոկադո, որը նախօրոք պետք է ճզմել: Աղցանում սխտոր լինել չլինելու հարցի լուծումը թողնում ենք ձեր նախընտրությանը:
Այս աղցանը հետաքրքիր է իր համային հատկանիշներով ու արտաքին մատուցման եղանակով: Մատուցումից առաջ ցանկալի է աղցանի վրա կիրտրոնահյութ ճզմել: Պետք է հիշել, որ այն հարկավոր է ճզմել միայն մատուցումից անմիջապես առաջ, որպեսզի վիտամինները չքայքայվեն:
Երկրորդ աղցանի հիմնային բաղադրիչը բուլղարական պղպեղն է, հավի փափկամիսը և ֆետա պանրատեսակը, որոնք աղցանում հանդես են գալիս միաձև խորանարդաձև մանրատած: Վարունգը պետք է օգտագործել կիսակեղևազրկված:
Երրորդ աղցանի հիմնակական բաղադրիչներից է գազարը, պանիրն ու ընկույզը, որոնք պգտագործելուց առաջ քերում ենք: Պանիրը հեշտ քերելու համար հարկ է այն նախօրոք թողնել սառնարանում: Որպես աղցանի հավելու օգտագործվում է նաև նուռ:Աղցանները կարելի է մատուցել և՛ առանձին, և՛ միասին՝ մատուցման նույն ամանի մեջ համադրված:
Պատրաստման առավել մանրամասնը ընթացքին ծանոթացեք ստորև կցված տեսանյութում․