Հարկավոր է.
- Խոզապուխտ 400 գրամ
- Ձու 4 հատ
- Պղպեղ 1 հատ
- Վարունգ 1 հատ
- Պահածոյացված եգիպտացորեն 350 գրամ
- Սամիթ
- Աղ
- Մայոնեզ
Պատրաստման եղանակը.Ձվերը եփել կտրատել, երկարությամբ կտրել խոզապուխտն ու վարունգը, պղպեղը, մանր կտրել սամիթը, ամեն բան լավ խառնել, ավելացնել մայոնեզը և եգիպտացորենի հատիկները, լավ խառնել և մատուցել: