Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ալյուր՝ 4 բաժակ
- մարգարին՝ 150գ
- 1+1 ձու
- 1 բաժակ թթվասեր կամ մածուն
- 0,5թ․գ․ սոդա՝ քացախով մարած
- աղացած միս՝ խոզի, տավարի կամ հավի, 500գ, կարող եք վերցնել երկու տեսակի
- սոխ՝ 3 գլուխ
- աղ, պղպեղ
- կանաչի
Պատրաստման եղանակ․ Նախապատրաստել միջուկը․ցանկալի է վերցնել յուղոտ միս։Կտրատել կանաչին, սոխը աղալ կամ շատ մանր կտրատել ավելացնել մսին։ Համեմել աղով պղպեղով և լավ խառնել։ Խմոր․ սենյակային ջերմաստիճանի հասցրած մարգարինը խառնել, ավելացնել 1 ձուն, մի պտղունձ աղ, մարած սոդան, հարել։Ավելացնել թթվասերը կամ մածունը,խառնել,հետո էլ լցնել ալյուրը։
Պիտի ստացվի թույլ խմոր,շատ քիչ կպչի ձեռքերին։Մոտ 1 ժամ թողնել սառնարանում։Հանել խմորը սառնարանից կտրատել հավասար կտորների,գրտնակել և մեջտեղի հատվածում միս դնել և եռանկյունի պես ամրացնել եզրերը։Հարած ձու քսել և ուղարկել ձեթով պատված տապակի մեջ։Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝20-25 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո։