Նրբաբլիթների ջրով այս բաղադրատոմսը հայտնի է շատ խոհարարների

Եթե ձեր ձեռքի տակ չկա ոչ կաթ, ոչ էլ կեֆիր կամ պարզապես ցանկանում եք նվազեցնել նրբաբլիթների կալորիականությունը, ապա այս պարզ բաղադրատոմսը հենց ձեզ համար է:

Նրբաբլիթների ջրով պատրաստվող այս բաղադրատոմսը շատ խոհարարների է գրավել, քանի որ պատրաստման այս եղանակով ստանում են բարակ և նուրբ նրբաբլիթներ:

Բաղադրիչներ

✓ Ալյուր — 1 բաժակ

✓ Սերուցքային կարագ — 3 ճ/գ

✓ Ջուր — 2,5 բաժակ

✓ Շաքարավազ— 2 ճ/գ

✓ Հավկիթ — 2 հատ

✓ Աղ —մի պտղունց

✓ Բուսական — 50 մլ

Ինչպես պատրաստել Առանձին խորը ամանում հարում ենք ձուն, ավելացնում աղ, շաքարավազ և կրկին հարում:
Զանգվածին ավելացնում ենք ջուր և կրկին հարում: Ճիշտ քանակությամբ վերցված ալյուրը մաղելով ավելացնում ենք զանգվածին և հարում էլեկտրական հարիչով:

Հարում ենք այնքան, որ ալյուրի գնդիկներ ընդհանրապես չմնան: Պատրաստի խմորին ավելացնում ենք հալեցրած սերուցքային կարագը և խառնում:

Վերջ ձեր նրբաբլիթի խմորը պատրաստ է թխվելու համար: Նրբաբլիթները թխում ենք փոքրիկ տապակի մեջ՝ նախապես մի փոքր բուսական յուղ ավելացնելով:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS