Նորանոր հետազոտություններ որոնք ապացուցում են թե կանաչ տերեւային բանջարեղենը ինչով է օգտակար

Կանաչ տերեւային բանջարեղենը ամենաառողջարար մթերքներից է: Դրա օգտակարությունն ապացուցում են նորանոր հետազոտություններ: Վերջերս Էդիթ Քոուենի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս մթերքները օգտակար են մկանների համար: Նրանք վերլուծել են Ավստրալիայի ավելի քան 3500 բնակիչների տվյալներ (միջին տարիքը 48 տարեկան): 12 տարվա ընթացքում կամավորները երկու անգամ զեկուցել են իրենց սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության մասին, իսկ փորձի վերջում նրանք անցել են ստորին վերջույթների մկանների ուժի ստուգում:

Ինչպես պարզվել է, կանոնավոր կերպով նիտրատներ օգտագործով մարդկանց մոտ անկախ ֆիզիկական ակտիվության մակարդակից 11%-ով ավելի ուժեղ են եղել ոտքի մկանները, իսկ քայլելու արագությունը՝ 4%-ով ավելի արագ, քան նրանց մոտ, ովքեր շատ քիչ են նիտրատներ օգտագործել:

Գիտնականների խոսքով՝ նիտրատները կարող են լայնացնել արյանատար անոթները: Եվ սա, ըստ երեւույթին, բարելավում է մկանների արյան մատակարարումը:
Մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանաչ տերեւային բանջարեղենը չափազանց օգտակար է լյարդի համար: Ապացուցվել է, որ մեծ քանակությամբ նիտրատի օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի մեջ ճարպի կուտակման ցուցանիշները:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика