Նյարդաբանական խանգարումների և ինսուլտի Ազգային ինստիտուտում գիտնականները հայտնաբերել են աղի նոր վտանգ

ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի մաս կազմող նյարդաբանական խանգարումների և ինսուլտի Ազգային ինստիտուտում գիտնականները հայտնաբերել են աղի նոր վտանգ:Այս մասին գրում է EurekAlert!-ը:Մասնագետները պարզել են,որ աղի շատ օգտագործումը կարող է առաջացնել կոգնիտիվ խանգարում,ընդհուպ՝ մինչև մարազմ:

Փորձերն իրականացվել են հետազոտական մկների վրա,որոնք ընդունել են շատ նատրիում պարունակող սնունդ:Նրանց մոտ առաջացել են թուլամտության ախտանշաններ:Աղը բերել է աղիքների բացասական փոփոխությունների,ինչպես նաև՝ուղեղի արյան հոսքի նվազման:

Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել,որ խախտումներն առաջացել են տաու սպիտակուցի կուտակման պատճառով:Երբ գիտնականներն արգելափակել են տաու սպիտակուցը ծածկագրող գենը, աղային դիետան այլևս թուլամտություն չի առաջացրել:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS