Առաջին օգնություն ցուցաբերելու ձեր ունակությունը կարող է փրկել ոչ միայն տուժածի առողջությունը, այլ, շատ դեպքերում, նաև կյանքը: Օգնության կարիք առավել հաճախ լինում է թափառող շների և կատուների հարձակման դեպքում: Կենդանիների պատճառած բոլոր վնասվածքները, որպես կանոն, ուժեղ վարակիչ են և դժվարությամբ են ապաքինվում: Վարակվելու վտանգը նվազեցնելու համար առաջին օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է.
- Կանգնեցնել առատ արյունահոսությունը ռետինե սեղմակի օգնությամ
- Արյունահոսությունը կանգնեցմելուց հետո (կամ եթե աննշան է) վնասվածքը զգուշորեն լվանալ ջրով, հետո ջրածնի պերօքսիդի, ֆուրացիլինի կամ կալիումի պերմանգանատի լուծույթվ (վերջիններիս բացակայության դեպքում վնասվածքը լվանալ տնտեսական օճառի լուծույթով):
- Վնասված մաշկը մշակել յոդի ոգեթուրմով:
- Վնասվածքի վրա դնել ստերիլ վիրակապ կամ ֆուրացիլինի լուծույթ մեջ թրջած անձեռոցիկ:
- Անպայման դիմել բժշկի: