Ներկայացնում ենք բերանի խոռոչի տհաճ հոտի դեմ պայքարի 5 մեթոդ

Բերանի խոռոչի տհաճ հոտը 90% դեպքերում պայմանավորված է լինում բերանի խոռոչի վատ վիճակով կամ սխալ խնամքով, և միայն հազվադեպ են նման խնդրի պատճառ դառնում ստամոքսի հետ կապված խնդիրները: Գերմանացի բժիշկ-մաշկաբան Յաել Ադլերը Focus.de պորտալի հետ զրույցում ներկայացրել է բերանի խոռոչի տհաճ հոտի հիմնական պատճառներն ու տվել խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել այդ խնդրից:

Չմոռանալ մաքրել ատամներն օրական երկու անգամ Մասնագետի խոսքով՝ բերանի խոռոչում կան բազմաթիվ հատվածներ, որտեղ կարող են բակտերիաներ կուտակվել, իսկ այդ բակտերիաներն արտազատում են միացություններ, որոնց պատճառով շնչառությունը շատ տհաճ հոտ է ստանում: Օրական երկու անգամ 2-3 րոպե ատամները լվանալն այն հիմնական կանոնն է, որին հարկավոր է անպայման հետևել: Այս սովորությունը կօգնի մաքրել ատամների ու լնդերի վրա կուտակվող փառը, որի մեջ հսկայական քանակությամբ բակտերիաներ են պարունակվում:

Օգտագործել ատամների մաքրման համար նախատեսված թել Այս թելը թույլ է տալիս մաքրել ատամների դժվարհասանելի հատվածները, որոնք հնարավոր չի մաքրել հասարակ խոզանակի միջոցով: Այս կերպ հնարավոր է լինում ազատվել նաև այդ հատվածներում կուտակվող բակտերիաներից: Բացի այդ, թելի շնորհիվ ատամների միջև օդ է ներթափանցում, որը կործանարար է տհաճ հոտ առաջացնող բակտերիաների համար:

Չմոռանալ մաքրել լեզուն Բժիշկ Ադլերը խորհուրդ է տալիս նաև անպայման մաքրել լեզուն կուտակված փառից: Կարելի է կիրառել ինչպես հատուկ լեզուն մաքրող սարք, այնպես էլ հասարակ խոզանակ: Այս պրոցեդուրան կօգնի զգալիորեն բարելավել բերանի խոռոչի հոտը, ուստի պետք չէ այն անտեսել:

Մաքրել նշագեղձերը կուտակումներից Նշագեղձերը կարող են կուտակել սննդի մնացորդներ ու բակտերիաներ, իսկ որոշ խանգարումների (օրինակ՝ քրոնիկ նշիկաբորբի) դեպքում կոկորդի այդ հատվածում կարող են առաջանալ խցաններ, որոնց պատճառով բերանի խոռոչը շատ տհաճ հոտ կստանա:

Ուտել առողջարար մթերք Գերմանացի մասնագետի խոսքով՝ մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակությունի ունի և ազդում է անգամ բերանի խոռոչի հոտի վրա: Տհաճ հոտից խուսափելու համար Ադլերը խորհուրդ է տալիս օգտագործել բուսական ծագման մթերք, որը հարկավոր է շատ երկար ծամել: «Նման մթերքում պարունակվող մանրաթելերն ապահովում են ավելի լավ շնչառություն և գրեթե վերացնում են տհաճ հոտը: Այլ կերպ ասած՝ մանրաթելերը ջրի նման լվանում են ու ազատում տհաճ հոտերից», — նշում է մասնագետը:

աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика