Մի անգամ նա շտապ իր մոտ կանչեց մեր աշխատողներից մեկին՝Աննային:Մենք խիստ անհանգստացանք,որովհետև տնօերնի կաբինետ մտնողը, այնտեղից դուրս է գալիս խիստ նկատողություն ստացած և շատ անտրամադիր: Կես ժամ բոլորս շունչներս պահած սպասում էինք, թե ինչ կասի Աննան դուրս գալուց հետո:
Մենք նրան առանձնահատուկ ձևով էինք վերաբերվում,նրա տղայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել,տղայի բուժման համար անհրաժեշտ էր մեկնել Գերմանիա, սակայն Աննան չուներ այդ բուժման գումարը: Նա վաճառքի էր դրել իր բնակարանը,լավ իմանալով որ տղայի հետ փողոցում էր հայտնվելու:
Աննան տնօերնի կաբինետից դուրս եկավ դողացող ձեռքերով և արցունքներով ողողված դեմքով ձեռքին ինչ որ թղթեր կային մենք մտածեցիինք որ նրան հավանաբար հեռացրել է աշխատանքից:Երբ նրան հանգստացրինք նա ասաց որ տնօրենը վճարել է Գերմանիայում բուժման վճարը: Մեր բերանը զարմանքից բաց մնաց:Մենք ավելի ուշ իմացանք որ մեր տնօրենի որդին մահացել էր քաղցկեղից և այդ ժամանակ նրա կողքին ոչ ոք չի եղել, որ նրան օգնի:Այդ օրվանից սկսած մենք պաշտում ենք մեր տնօրենին: