Նա բաժանվեց 7 տարի ամուսնացած լինելուց հետո ու կանանց կարևոր խորհուրդներ է տվել

Վերջերս մի բաժանված կին համացանցում էր տեղադրել բոլոր ամուսնացած կանանց ուղղված նամակը, որտեղ ասում էր. «7 տարի համատեղ ամուսնական կյանքից հետո, բաժանվեցի ամուսնուցս։ Ելնելով իմ փորձից, ուզում եմ կիսվել ձեզ հետ որոշ կարևոր մտքերով, որոնք ես իմացա իմ ամուսնական կյանքի ընթացքում։ Միայն բաժանվելուց հետո ես հասկացա, որ մենք՝ կանայք ամուսնական կյանքի համար կրում ենք նույնքան պատասխանատվություն, որքան տղամարդիկ»։ Խորհուրդները կանանց համար են, բայց օգտակար կլինեն նաև տղամարդկանց։

1․ Կենտրոնացեք ամուսնու դրական, ոչ թե բացասական հատկանիշների վրա։

2․ Սիրով զբաղվեք։ Հաճախ և շատ, հատկապես այն ժամանակ, երբ դա ձեզ դուր չի գալիս։ Սա այն միջոցն է, որը հարթում է ձեր միջեւ առաջացած խնդիրները։ Եթե դուք զգում եք, որ հեռանում իրարից, ապա հանեք հագուստն ու մոտեցեք նրան։

3․ Լսեք խորհուրդներ հաջող ամուսնական կյանք ունեցող տարեց և իմաստուն կանանցից։ Հնարավոր չէ որոշումներ կայացնել հիմնվելով էմոցիաների վրա: Հիշեք, որ ձեր տարեկից կանանց խորհուրդները խիստ տարբերվում են տարեց կանանց խորհուրդներից։

4․ Ձեր ամուսնուն տվեք սթափվելու հնարավորություն։ Մի կարծեք, որ նա անտեսում է ձեզ, պարզապես տղամարդիկ ինքնամփոփ են դառնում կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։

5․ Մի փորձեք փոխել կամ ուղղել ձեր տղամարդուն։ Ամեն մեկն ունի կյանքի իր ուղին։

6․ Հաճախ հիշեցրեք նրան, որ ուժեղ է, հզոր, խելացի: Տղամարդիկ, հաճախ են մոռանում այդ մասին։

7․ Ձեր ամուսինը ընտրել է հենց ձեզ։ Մի մոռացեք այդ մասին, բայց և մի կարծեք, որ այդպես էլ պետք է լիներ։

8․ Ծիծաղեք նրա կատակների վրա, եթե նույնիսկ դրանք ծիծաղելի չեն։

9․ Պատասխանատու եղեք ձեր ռեակցիաների համար: Գիտակցեք ձեր էմոցիաները և համապատասխան արձագանք տվեք ամուսնու քայլերին: Նույնը պետք է անի ամուսինը։

10․ Պատրաստեք նրա համար բուտերբրոդներ։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS