Նարնջի հյութը կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ քաշի և շաքարային դիաբետի խնդիրներից ու կանխել դրանց զարգացումը․Գիտնականներ

Ավելորդ քաշն ու շաքարային դիաբետը ներկայում ամենատարածված ու վտանգավոր խնդիրներից են սակայն գիտնականները պարզել են որ հասարակ նարնջի հյութը կօգնի հեշտությամբ ազատվել այդ խնդիրներից կանխել դրանց զարգացումը:Նարնջի հյութը համարվում է շատ կարևոր մթերք,որն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով:Սա պայմանավորված է նրանով,որ այնպիսի ցիտրուսային մրգերն ինչպիսին են նարինջն ու մանդարինը պարունակում են մի յուրահատուկ մոլեկուլ՝ նոբիլետին, որի շնորհիվ էլ քաշը նվազում է:

Այս տեսությունը հաստատելու համար գիտնականներն անց են կացրել գիտափորձ լաբորատոր մկների մասնակցությամբ:Մկներին մասնագետները բաժանել են երկու խմբի,որոնց տվել են խոլեստերինիով ու ճարպերով հարուստ սնունդ: Սակայն մկների մի խումբը միաժամանակ ստացել է նաև նոբիլետինի հավելումներ, մինչդեռ երկրորդ խմբին նման հավելումներ չեն տրվել:

Ինչպես գրում է medikforum.ru պորտալը, հետազոտությունը ցույց է տվել,որ սննդի հետ նոբիլետին ֆլավոնոիդը ստացած մկների քաշն ավելի փոքր էր,քան մյուս խմբի մկների քաշը: Բացի այդ,հավելումներ ստացած մկների մոտ ավելի ցածր էր ճարպերի և ինսուլինի նկատմամբ կայունությունը, ինչը բավական կարևոր ցուցանիշ է համարվում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS