Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը դեռ նախորդ տարի Tert.am Life-ին տված հարցազրույցում ասել էր, որ ունի իր անձնական կյանքը, պարզապես այն չի հանրայնացնում, քանի որ դա ոչ միայն իր, այլև մեկ ուրիշի կյանքն է։ Իր նախագծի` «Ինստամերկի» ժամանակ Նազենին ավելի ուղիղ է խոսել այս մասին։ Դերասանուհի Դիանա Մալենկոյի հետ զրույցի ժամանակ հետևորդներից մեկը հարցրել է` արդյոք կընդունի գյուղացու ամուսնության առաջարկը:
«Ինչո՞ւ եք մտածում, որ ամուսնության առաջարկն ընդունելիս պետք է հաշվի առնեմ՝ գյուղացի՞ է, թե՞ քաղաքացի: Ես հաշվի եմ առնում իմ սրտի կանչը, բացի այդ, կներեք, ես ունեմ ընկեր և չեմ ուզում, որ ինձ ամեն անգամ ամուսնացնեք»: Նազենին ընկեր ունենալու փաստը հիշատակել է նաև Դիանայի հետ տղամարդկանց մասին խոսելիս։
Դիանան ասաց, որ տեխնոլոգիական աշխարհը, կանանց ինքնուրույն լինելը մեծ հետք են թողել իր սերնդակիցների անձնական կյանքի վրա, օրինակ, եթե փողոցում մեքենան փչանա, կինն ավելի արագ կկողմնորոշվի ու կլուծի խնդիրը, քան եթե զանգի ընկերոջը ու դիմի, որ նա կարգավորի այդ հարցը: Ի պատասխան` Նազենին հակադարձեց. «Հիմա ես կզանգեմ ընկերոջս: Չնայած գիտեմ, որ ինքս ամեն ինչ 5 րոպեում կարող եմ անել, բայց կնախընտրեմ տալ նրան ավելի 15 րոպե»: