Փորափքանքը բավական տարածված խնդիր է, որը որպես կանոն պայմանավորված է լինում մարդկանց կենսակերպով ու սննդակարգով: Այն կարող է բավական տհաճ զգացողություններ առաջացնել ու բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ այս դեպքերում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել խնդրից:Գոյություն ունեն փորափքանքի դեմ պայքարի տարբեր դեղամիջոցներ, սակայն կա նաև շատ պարզ ու հասանելի միջոց, որը շատ ավելի արդյունավետ է ու անվնաս, սակայն քչերին է հայտնի:
Հանրահայտ սննդաբան Սինտիա Սասսը մշակել ու հանրությանն է ներկայացրել մի յուրահատուկ դեղամիջոցի բաղադրատոմս, որը կօգնի կարճ ժամանակում ազատվել փորափքանքից ու տհաճ զգացողություններից: Ավելին՝ այս ըմպելիքը կօգնի նաև այրել ավելորդ ճարպերն ու կհարստացնի օրգանիզմը մեծ քանակությամբ սննդարար նյութերով: Սակայն դրական արդյունքին հասնելու համար այն հարկավոր է խմել ամեն օր:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 2 լիտր ջուր
- անանուխի 12 փոքրիկ տերև
- 1 թեյի գդալ կոճապղպեղի քերուկ
- 1 միջին չափի կիտրոն
- 1 միջին չափի վարունգ
Պատրաստման եղանակը. Կոճապղպեղը քերիչով մանրացնել, իսկ կիտրոնն ու վարունգը մանր կտրատել, (վարունգը նաև կեղևազրկել), այնուհետև բոլոր բաղադրիչները խառնել և թողնել մեկ ժամ թրմվի: Այս ըմպելիքը կարելի է խմել օրական 8-10 բաժակ: Ցանկության բացակայության դեպքում օրվա ընթացքում հասարակ ջուր խմելու անհրաժեշտություն չկա, քանի որ այս ըմպելիքը կարող է ջրին փոխարինող հիանալի միջոց լինել: