Ռուլետը այս եղանակով հեշտ ու արագ է ստացվում, իսկ համը աննկարագրելի է, հատկապես իր մրգային բաղադրության շնորհիվ:Հարկավոր է նախ և առաջ միավերել բաղադրիչները՝ սկսելով հավկիթից, շարունակել խտացրած կաթով, ապա նաև մյուս բաղադրիչների հավելումով:
Խմորը պետք է լինի ոչ շատ պինդ: Այն յուղոտ ստվարաթղթի վրա տարածելուց հետո կարելի է փոխադրել ջեռոց: Խմորը տարածելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ պետք է հետո հեշտությամբ դուրս գա ամանից՝ առանց կոտրվելու:20 րոպե է պետք խմորը եփվելու համար:Մինչ այդ նախապատրաստել մանդարինը՝ կեղևազատելով:
Խմորն ահնել և փոխադրել կամ սիլիկոնե թաց լավաշի, կամ խոնավ սրբիչի վրա: Պտտելով փաթաթել: Նախապես խմորը պատել խտացրած կաթով կամ այլ կրեմով: Դրա վրա էլ դնել կեղևազատված ամբողջական մանդարինները: Մանդարինը կարելի է փոխարինել այլ սեզոնային փափուկ, կեղևազատված մրգով ըստ նախասիրության: Սիլիկոնից փաթաթված վիճակում գտնվող զանգվածը փոխադրել սննդայի թաղանթի վրա: Լավ փափափել թաղանթով, որ չճաքի: Փոխադրել սառնարան, մատուցելիս կարելի է պատել շաքարի փոշով: