Մի քանի մթերք,որոնք իրականում ոչ մի դեպքում չի կարելի համադրել այս թեյի հետ

Թեյն ամենատարածված ըմպելիքներից է,որը հայտնի է իր բազմաթիվ օգտակար հատկություններով:Այս ըմպելիքն օգնում է պայքարել առողջական տարբեր խնդիրների դեմ,ուստի զարմանալի չէ,որ այն շատ հաճախ է կիրառվում սակայն քչերին է հայտնի,որ որոշ բաղադրիչների հետ համադրելու դեպքում թեյը կարող է ոչ միայն կորցնել իր օգտակար հատկությունները,այլև դառնալ բավական վնասակար:Մասնագետները ներկայացրել են թեյի հետ հաճախ օգտագործվող մի քանի մթերք,որոնք իրականում ոչ մի դեպքում չի կարելի համադրել այս ըմպելիքի հետ:

Առաջին հերթին խորհուրդ չի տրվում տաք թեյին շաքար ավելացնել,քանի որ այս դեպքում ըմպելիքը կարող է նպաստել քաղցկեղի բջիջների աճի արագացմանը: Բացի այդ շատերը սիրում են թեյը կիտրոնով խմել՝համարելով որ այս դեպքում ըմպելիքն ավելի օգտակար է դառնում,սակայն խնդիրն այն է,որ չափազանց տաք թեյին կիտրոնի շերտեր ավելացնելն անիմաստ է,քանի որ տաք ըմպելիքի մեջ այս ցիտրուսային միրգը կորցնում է իր գրեթե բոլոր օգտակար հատկությունները: Սա է պատճառը,որ մասնագետները խորհուրդ են տալիս կիտրոնն ավելացնել միայն գոլ թեյին:

Վնասակար կարող է լինել նաև թեյի և կաթի համադրությունը, որը բավական տարածված է:Բանն այն է,որ ինչպես սև թեյը,այնպես էլ կանաչ թեյը պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ,որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար,սակայն ըմպելիքին կաթ ավելացնելու դեպքում դրանք գրեթե վերանում են և ըմպելիքը կորցնում է իր օգտակար հատկությունների զգալի մասը:

Մեղրով թեյը համարվում է ամենաօգտակար ըմպելիքներից մեկը, սակայն մարդիկ սովորաբար սխալ են այն օգտագործում, ինչի հետևանքով ըմպելիքը ոչ միայն կորցնում է իր առողջարար հատկությունները այլև կարող է անգամ վնասակար լինել:Բանն այն է, որ մեղրը հարկավոր է ավելացնել թեյին,երբ դրա ջերմաստիճանը 40°C-ի սահմաններում է լինում,քանի որ ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում այն կորցնում է իր օգտակար հատկությունները:Ավելին՝60 °C-ից բարձր ջերմաստիճան ունեցող թեյին ավելացնելու դեպքում այս օգտակար մթերքը վերածվում է քաղցկեղածին տարրի և կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика