Միջոց, որը կօգնի ազատվել մեջքի ցավից

Նստանյարդը հաճախ է ճնշման ենթարկվում, վնասվում։ Fithacker.ru-ն գրում է, որ արդյունքում՝ մեջքի հատվածում ցավեր են առաջանում։ Որոշ դեպքերում ցավեր զգացվում են նաև նստատեղի հատվածում, վերջույթներում․ այս ամենը կարող է ուղեկցվել ոտքերի թմրածությամբ։ Կայքի հաղորդմամբ՝ բնական բաղադրիչներով պատրաստվող այս միջոցը կարող է օգնել թեթևացնել ցավը։

Բաղադրիչներ

  • 200 մլ կաթ
  • 4 պճեղ սխտոր
  • Մեղր
  • 3 գրամ քրքումի փոշի։

Պատրաստման եղանակը։ Սխտորը մանրացրեք, դրեք դանդաղ կրակին, ավելացրեք կաթը։ Կրակն անջատեք, երբ խառնուրդը սկսի եռալ։ Թողեք խառնուրդը սառչի սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Ըստ ճաշակի՝ ավելացրեք մեղր և քրքում։

Ինչպես օգտագործել։ Օգտագործեք օրվա ընթացքում մի քանի անգամ, և շուտով կզգաք արդյունքը։ Սխտորն ուժեղ հակաբորբոքային միջոց է։ Եթե ցավը երկար ժամանակ ձեզ հանգիստ չի տալիս, դիմեք մասնագետի օգնությանը։

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика