Մթերք որը կօգնի խթանել նյութափոխանակությունն ու նիհարել անգամ քնած ժամանակ

Նյութափոխանակությունն օրգանիզմում տեղի ունեցող այն գործընթացն է,որի ժամանակ այրվում են կուտակված կալորիաները:Սննդամթերքի տարբեր տեսակները տարբեր կերպ են ազդում այս գործընթացի վրա, ինչը նշանակում է,որ որոշակի մթերքի գործածությունն օգնում է նվազեցնել քաշը մինչդեռ մեկ այլ մթերք կարող է նպաստել քաշի ավելացմանը:Մասնագետների խոսքով՝քնելուց առաջ սնվելը կազմվածքի համար այդքան էլ օգտակար սովորություն չէ,քանի որ նպաստում է քաշի ավելացմանը,սակայն Ֆլորիդայի համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել մի մթերք,որը կօգնի խթանել նյութափոխանակությունն ու նիհարել անգամ քնած ժամանակ:

Ինչպես գրում է medikforum.ru կայքը նման մթերք կարող է լինել ցածր յուղայնությամբ կաթնաշոռը:Քնելուց որոշ ժամանակ առաջ մի փոքր կաթնաշոռ ուտելը ոչ միայն կխթանի նյութափոխանակությունը այլև կօգնի ազատվել քաղցի զգացումից,ինչը բավական հաճախ հանդիպող խնդիր է նիհարել ցանկացողների շրջանում:Հետազոտության շրջանակներում մասնագետներն անց են կացրել գիտափորձ,որին մասնակցել են 20 տարեկանից բարձր երիտասարդներ: Ուսումնասիրության ընթացքում կամավորներն ամեն օր քնելուց մեկ ժամ առաջ մի բաժին կաթնաշոռ են կերել:

Հետազոտությունը ցույց է տվել,որ այս սովորությունը ոչ միայն խթանել է նրանց օրգանիզմի նյութափոխանակությունը,այլև նպաստել է ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը:Գիտնականների կարծիքով՝օրգանիզմի վրա նման դրական ազդեցություն է ունենում կաթնաշոռում պարունակվող կազեինը,որը պատասխանատու է բջիջներին ամինաթթուներով ապահովելու համար:Բացի այդ,կազեինը նաև խթանում է մարսողության գործընթացները,ինչն էլ հենց նպաստում է մարսողական համակարգի աշխատանքի արագացմանը: Արդյունքում մարսողական համակարգն աշխատում է ավելի արդյունավետ կերպով և օրգանիզմն ավելի շատ կալորիա է այրում:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика