Մենք մեր կյանքի մեծ մասն անց ենք կանցնում քնելով․Ինչպես քուն առնել ընդամենը 2 ժամում

Դեռ մանկուց մեզ սովորեցրել են, որ առողջ օրգանիզմին 8 ժամվա քուն է անհրաժեշտ։ Իսկ ոմանց համար նույնիսկ այդքանն էլ բավարար չէ։ Արդյունքում, մենք մեր կյանքի մեծ մասն անց ենք կանցնում քնելով։ Առաջարկում ենք այլընտրանք Լեոնարդո դա Վինչիի մեթոդով։ Նա քնում էր օրական ընդամենը 2 ժամ՝ դրա հետ միասին պահպանելով ամբողջական առույգությունը։ Իսկ ինչպե՞ս էր նրան դա հաջողվում։

ԲԱԶՄԱՖԱԶ ՔՈՒՆ Իսկ պատասխանը «Բազմաֆազ քունն» է։Դրա էությունը կայանում է նրանում,որ սովորական քունը մի քանի փոքրիկ մասերի է բաժանվում, և մարդը մեկ երկար քնի փոխարեն քնում է կարճ ընդմիջումներով։Պրոֆեսիոնալ բժիշկներն առանձնացնում են այսպիսի քնի 5 տարբեր ռեժիմներ, րոնք ձևափոխվում են՝կախված օրգանիզմի անհատական առանձնահատկություններից որի արդյունքում քնի ամբողջական տևողությունը կրճատվում է մնչև 2-5 ժամ՝կախված մարդու ընտրությունից։

  • Dymaxion. Քուն՝ ամեն 6 ժամը մեկը՝ 30 րոպեով։ Քնի ընդհանուր տևողությունը՝ 2 ժամ։
  • Uberman. Քուն՝ ամեն 4 ժամը մեկը՝ 20 րոպեով։ Քնի ընդհանուր տևողությունը՝ 2 ժամ։
  • Everyman. Գիշերային քուն՝ 1,5 ժամով 20 րոպեով՝ օրական 3 անգամ։ Քնի ընդհանուր տևողությունը՝ 2 ժամ 10 րոպե։
  • Tesla. Գիշերային քուն՝ 2 ժամ և օրվա ընթացքում 1 անգամ՝ 20 րոպե տևողությամբ քուն։ Քնի ընդհանուր տևողությունը՝ 2 ժամ 20 րոպե։
  • Siesta. Քուն՝ գիշերը 4 ժամով և 1 ժամ օրվա ընթացքում։ Քնի ընդհանուր տևողությունը՝ 5 ժամ։

«ԱՍՏԾՈ ՌԵԺԻՄ» Այն, թե վերը նշված քնի ռեժիմներից որն է Ձեզ հարմար,կարելի է իմանալ միայն դրանք հերթով փորձարկելու դեպքում։Խորհուրդ է տրվում քնի այս ռեժիմներից յուրաքանչյուրը փորձարկել ամենաքիչը մեկ ամսով, որպեսզի օրգանիզմն ամբողջությամբ սովորի նոր զգացողություններին։Դրանից հետո Դուք կսկսեք քնել վայրկյանների ընթացքում և արթնանալ առանց զարթուցիչի։Օրգանիզմի այսպիսի վիճակն անվանում են «Աստծո ռեժիմ»։

Գործնականում Ձեր աշխատունակությունը կբարձրանա մի քանի անգամ։ Իսկ այն աշխատանքը,որը կատարելու համար սովորական մահկանացուներից 1 ամիս է պահանջվում,Ձեզնից մեկ օր կպահանջի։ Սա բազմաթիվ հաջողակ մարդկանց գաղտնիքն է։Այս օրակարգից միայն դա Վինչին չէ,որ օգտվում էր։Բազմաֆազ քնի միջոցով ուժ էին հավաքում աշխարհի այնպիսի մեծ առաջնորդներ,ինչպիսիք էին Ալեքսանդր Մակեդոնացին,Հուլիոս Կեսարը,Նապոլեոն Բոնապարտը,Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը,Մարգարեթ Թետչերը և շատ ուրիշները։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика